Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հախվերդյանս կասեր` բոլոր կիսատներին ատում եմ. ըհը, կիսատներին ատում ենք, բայց կիսատության մեջ ենք լող տալիս:
Հարմարվում ենք` միակ գործողությունը, որը վերջերս մեզ մոտ այնքան լավ է ստացվում:
Հարմարվում ենք` վախենալով նորից, նորի անորոշ ձևից:
Հարմարվում ենք` ինքներս մեզ նեղություն չտալու համար:
Հարմարվում ենք` հազար ու մի պատճառ բերելով ու արվելիք քայլի միայն մութ կողմերը նկատելով:
Հարմարվում ենք` նայելով դիմացինի ձախողված քայլին /բայց քայլին/` մեր հարմարվելն արդարացնում:
Հարմարվում ենք` վախենալով ոչ միայն եղածը փոխելուց, այլ նաև` մեր փոխվելուց:
Հարմարվում ենք, գրողը տանի, հարմարվում ենք չեղածին` չհարմարվողների հավեսի վրա զարմանալով:
Հարմարվում ենք ինքներս մեր հարմարվելուն: Հարմարվում ենք` մեր հարմարվելու մեջ անհարմար զգալուն էլ ենք հարմարվում:
Հարմարվում ենք ու էդ հարմարվելը մեծ բան համարում, բա իհարկե` մարդ կա` չի էլ հարմարվում:
Հարմարվում ենք` ցույց տալով, որ մեզ են հարմարվել:
Հարմարվում ենք` էդ հարմարվելու մեջ անհանդուրժող խաղալով:
Հարմարվում ենք ու ձեռք բերած փորձով դիմացինին էլ խորհուրդ տալիս հարմարվել:
Հարմարվում ենք` հուսալով, որ, ի վերջո, բոլորն էլ հարմարվելու են:
Հարմարվում ենք` ինչ հրամցնում են, չհրամցվածի գոյությանը չենք էլ հավատում` որ լիներ` կտային, էլի:
Հարմարվում ենք` ասելով, թե` ճար չկա. ճարն էլ մեզնից հոգնած` հարմարվել է իր չլինելուն:
Հարմարվում ենք` էդպես հարմար է ապրել:
Կարինե Հարությունյան