|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՌԴ Դաշնային խորհուրդը փետրվարի 25-ին վավերացրել է համաձայնագիրը, որը ՀՀ քաղաքացիներին թույլատրում է առանց գրանցման 30 օր գտնվել Ռուսաստանի տարածքում. հայտնում է Интерфакс-ը:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների եւ ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների գտնվելու կարգին, ստորագրվել է 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում:
Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները եւ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները ազատվում են գրանցվելու պարտականությունից երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում: