կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 16:55
Իրավական

Ո՞րն է 20-ամյա ուսանողի ինքնասպանության պատճառը. վարկած

Ո՞րն է 20-ամյա ուսանողի ինքնասպանության պատճառը. վարկած

Կիևյան կամրջից փետրվարի 23-ին ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած` 20-ամյա Վրույր Հակոբյանը, ըստ նախնական տեղեկությունների, այդ քայլին է դիմել քննությունից կտրվելու պատճառով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրա հարազատները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, ասալ են, որ թեեւ միանշանակ չեն կարող պնդել այդ վարկածը, սակայն հաջողվել է պարզել, որ տղան դասախոսներից մեկի հետ տևական ժամանակ խնդիր է ունեցել: Նա քննություններից մեկից բավարար չի ստացել և այն վերահանձնելու նպատակով գնացել է համալսարան, սակայն տվյալ դասախոսը հերթական անգամ առանց պատճառաբանության անբավարար է նշանակել, ինչից հետո ուսանողը դիմել է համալսարանի ղեկավարությանը, որպեսզի ստեղծվի անկախ հանձնաժողով, և ինքը հանձնաժողովի ներկայությամբ հանձնի քննությունը, բայց նրա խնդրանքը մերժվել է: Այդ մասին չեն իմացել երիտասարդի ընտանիքի անդամները: Եվ միայն դեպքից հետո հարազատները պարզել են, որ քննության հետ կապված խնդիր է ունեցել, և, ամենայն հավանականությամբ, դա է եղել ինքնասպանության դիմելու պատճառը, քանի որ, ինչպես նրանք են նշում, տղան եղել է շատ մտահոգ:

 

Այսօր yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում Վրույրի համակուրսեցիները հայտնել էին, որ իրենք չեն կարողանում ուշքի գալ կատարվածից և չեն ցանկանում դեպքի մասին որևէ բան ասել: Ինստիտուտում հայտնեցին, որ Վրույրին դասախոսներից լավ ճանաչել է նրա կուրսղեկը` Գագիկ Ստեփանյանը, որի հետ զրուցել, սակայն, չհաջողվեց, որովհետեւ նրա հայրն էր երեկ մահացել: Դասախոսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հայտնեց  որ Վրույրը «լիկվիդներ» է ունեցել, սակայն նշեց, որ չի կարծում, թե դրա համար նման քայլի գնար: