կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 15:50
Իրավական

Դպրոցականների վեճի եւ դանակահարության պատճառը հեռախոսն է. վարկած

Դպրոցականների վեճի եւ դանակահարության պատճառը հեռախոսն է. վարկած

Արդեն հայտնել ենք, որ երեկ Երևանի թիվ 195 դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջև, ինչի արդյունքում դանակահարվել են 14 և 15-ամյա պատանիներ: Պարզվել է, որ նրանց վնասվածքներ է պատճառել 195 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Ա-ն, ով ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին:

 

Մեր տեղեկություններով` տղաներից լուրջ վնասվածք է ստացել միայն 15-ամյա Բենիկը, ով գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքում:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` վիճաբանությունը ծագել է հեռախոսի պատճառով, վեճին մասնակցել է մոտ 15 աշակերտ:

 

Մեզ հետ զրույցում թիվ 195 դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը հայտնեց, որ Սերյոժան շատ լավ, օրինակելի վարքագծով աշակերտ է: «Դպրոցի ողջ անձնակազմը զարմացած է, որ Սերյոժան կարող էր իրեն նման բան թույլ տալ: Անգամ կասկածում ենք, որ կարող է ինքը չի: Նա այնքան խելոք և պարկեշտ է, որ հնարավոր է` մեկ ուրիշն աներ ու գցեր նրա վրա»,- կարծիք հայտնեց տնօրենը և հավելեց, որ աշակերտի հորը հրավիրել է դպրոց` կատարվածի մասին զրուցելու:

 

«Մենք դպրոցում ամեն օր կարգապահությունը պահում ենք, մի կիրակի է, թող իրենց ծնողները մտածեն, թող դուրս չթողնեն էդ ժամին»,- ասաց տնօրենը:

 

Տիկին Պողոսյանը նաև հայտնեց, որ պատրաստվում է գնալ և տեսակցել հիվանդանոցում գտնվող տղաներին: