կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-22 14:18
Հասարակություն

Ո՞րն է ինքնասպանության գլխավոր պատճառը

Ո՞րն է ինքնասպանության գլխավոր պատճառը

Վերջին օրերին Երեւանում կատարված ինքնասպանություններին անդրադառնալիս հոգեբան Սամվել Խուդոյանը դրանք համարեց աննորմալ, բնությանը ոչ բնորոշ քայլ: «Մարդու թույլ կամ ուժեղ լինելը կապ չունի,այստեղ  նորմալ եւ ոչ նորմալ հոգեվիճակում գտնվելու խնդիր է: Մարկանց տիպ կա,որը պրոբլեմային իրավիճակում փախուստի է դիմում: Փախուստի ձեւեր են՝ ինքնասպանությունը, թմրամոլությունը եւ այլն»,- այսօրվա ասուլիսում ասաց հոգեբանը՝ հավելելով, որ ինքնասպանությունը կարող է նաեւ ժառանգական լինել: Անկախ ամեն ինչից, բանախոսը ինքնասպանությանը արդարացում չի գտնում. «Ինքնասպանության գնացողը փրկվելուց հետո անպայման փոշմանելու է»:

 

Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի խոսքերով էլ այն հասարակություններում՝ որոնցում ապրում են համայնքային կյանքով, ավելի քիչ են ինքնասպանությունները, հակառակ պարագայում, երբ մարդն իրեն մենակ է զգում, ավելի շատ են նման դեպքերը: Ինքնասպանության պատճառները, ըստ նրա, բազմազան են, բայց գլխավոր պատճառը, շեշտված եսասիրությունն է:

 

«Ինքնասպանության գնալ նշանակում է մերժել Աստծուն, քրիստոնեությունը, ծնողին: Յուրաքանչյուրիս մեղքը կարող է լինել դրա մեջ, մենք պետք է ուշադիր լինենք, փոքր վերաբերմունքը կարող է ամեն ինչ փոխել»,- սա եկեղեցու սպասավորի տեսակետն է:

 

Իսկ եկեղեցին ինքնասպանություն գործած մարդկանց համար կարգ չի կատարում: