Փետրվարի 23-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նշավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.59-ին, մարվել` 14.12-ին:
Ամբողջությամբ այրվել են Կ. Շ.-ի տան հյուրասենյակի գույքը` 25 քմ և ննջասենյակի դուռն ու պատուհանները: