|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայտնի է դարձել, որ Բաթմանի օդանավակայանի տարածքը ևս պատկանում է 94-ամյա ամերիկահայ Զվարթ Սուջյանին: Այդ մասին տեղեկացնում է Haberler-ը՝ վկայակոչելով «Ակօս»-ը:
Պետության կողմից տասնամյակներ առաջ բռնագրավված տարածքը, որտեղ այժմ գտնվում է Բաթմանի օդանավակայանը, հետ վերցնելու համար Սուջյանը դարձյալ դիմել է դատարան: Հայցն ընդունված է, իսկ դատական գործընթացն արդեն սկսվել է:
Հիշեցնենք, որ վերջերս Սուջյանը դատի էր տվել Թուրքիային՝ Տիգրանակերտի օդանավակայանը հետ վերցնելու պահանջով: