|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Կապանի օդանավակայանը հնարավոր է վերագործարկվի: Ոլորտի պատասխանատուները աշխատանքային այցով Սյունիք այցելած փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին են ներկայացրել վերագործարկման ծրագիրը:
ՏԿՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարեւոր է համարել մարզի բնակչության համար'նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաեւ ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ քննարկի ծրագիրը, եւ վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին ներկայացվեն կառավարություն: