|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ մրցաշարային աղյուսակը եզրափակող «Շտուտգարտ»-ի նկատմամբ: 25-րդ րոպեին Օբամեյանգն առաջ մղեց հյուրերին: 7 րոպե անց Կլեյնը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Գյունդոգանը կրկին առաջ մղեց դորտմունդցիներին: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Ռոյսը հաշիվը դարձրեց 3:1, իսկ ավելացված ժամանակում տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Նայդերմեյերը:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս եկավ առաջին խաղակեսից հետո:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն միավորների քանակը հասցրեց 25-ի և բարձրացավ 10-րդ հորիզոնական: Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենա շաբաթ և կիրակի օրերին: