Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը և «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրուցեցին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնի, դրա խորհրդի մասին:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ Քրիստոսի այլակերպության տոնը, որը ժողովրդական լեզվով անվանվում է Վարդավառ, շարժական տոն է: «Վարդավառի տոնը բավական լուրջ հոգևոր խորք ունի: Այլակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Կան մեկնաբաններ, ովքեր հեթանոսության շրջանի հետ են կապում այն կամ էլ վարդի ծաղկի` այդ արարողությունների մեջ առկա լինելու պատճառով: Ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար, եկեղեցական կյանքում ևս ունի մեծ նշանակություն: Քրիստոսը հաճախ իրեն մշտաբուխ ջրի է նմանեցնում: Եվ այդ տրամաբանությամբ է, որ եկեղեցում այդքան շատ ջուր է օգտագործվում տարբեր արարողություններ կազմակերպելու նպատակով»,- ասաց հոգևոր հովիվը` հավելելով`ջրհօրհնության արարողության մեջ մի տրամաբանություն կա` ջուրն օրհնվում է, որպեսզի մշտապես լինի այն: Աղոթքի մեջ էլ է ասվում` թող այս ջուրը բուժիչ նշանակության ունենա:
«Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն էլ հայտնեց, որ կիրակի օրը` Վարդավառին, ամեն ինչ արվելու է, որպեսզի Երևանը լիուլի ապահովվի ջրով: «Պետք է նպաստենք նրան, որ երեխաները արգելված վայրերում չլողան: Ավելի լավ է ծորակից հոսած ջուր իրար վրա ցողեն»,- նշեց նա:
Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ անցյալ տարի իրականացվել է ջրի ակունքի օրհնման կարգ:
«Հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել: Վաղը Կաթնաղբյուրում պետք է անենք ջրի ակունքի օրհնման կարգը, հետո արդեն մնացած տասը աղբյուրներում: Առաջին ջուրը Երևան է եկել հենց Կաթնաղբյուրից: Այն ամենամեծ ջրաղբյուրն է և 2000 լիտր ջուր է մատակարարում: Մենք շատ ուրախ են միասին նման ծրագիր իրականացնելու համար: Սրա մեջ կան և\' հոգևոր, և\' ժողովրդական տարրեր»,- եզրափակեց տեր Հակոբը: