|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ դատավարության ընթացքում, որպես ապացույց, ներկայացվել են հեռախոսային տեսագրություններ, որոնք հստակ են դարձնում Թուրքիայի զինյալ ուժերի մասնակցությունը Քեսաբի վրա իրականացված հարձակմանը. տեղեկացնում է Asbarez-ը՝ վկայակոչելով «Ալ Մոնիթորը»:
Սույն տեսագրությունները ապացուցում են, որ Թուրքիան ոչ միայն զենք և զինամթերք է մատակարարել ԻՇԻՊ-ին, այլ նաև նրա զինված ուժերն են թնդանոթներով գնդակոծել Քեսաբը:
Տեսագրությունները ձեռք է բերել թուրքական «Ջումհուրիեթ» թերթի լրագրող Ահմեդ Շըքը: