|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բրիտանական Telegraph պարբերականը «Թուրքիան է կազմակերպել Քեսաբի վրա հարձակումը» վերնագրով հոդված է հրապարակել, որում Քեսաբի վրա հարձակված իսլամականների պատմածն է, թեեւ նրանք ներկայացրել են դեպքերի կազմակերպման ողջ ընթացքը` պայմանով, որ դա չի հրապարակվելու:
Իսլամականները հայտնել են, որ Թուրքիան իսկապես մեծ օժանդակություն է ցույց տվել իրենց՝ թույլ տալով իրենց սահմանից անցնել Քեսաբ: Կին ահաբեկիչներից մեկն ասել է, որ նախապես Թուրքիան հրաժարվում էր թույլատրել անցնել անցակետը` ասելով, որ հարկավոր է միավորվել, որպեսզի հաղթանակն անխուսափելի լինի: