կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 11:25
Հասարակություն

Կանեփից պատրաստված գլանակ՝ «ԲՄՎ»-ում

Կանեփից պատրաստված գլանակ՝ «ԲՄՎ»-ում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հրայր Ա.-ին` իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ սուր հոտով ծխախոտի կիսատ գլանակ, որը ըստ Հրայր Ա.-ի հայտարարության` պատրաստված է կանեփից, և այն իրեն է հյուրասիրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ ոմն Լաթոն:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Լաթոյի ինքնությունը պարզելու և բերման ենթարկելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: