կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 09:14
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական փակուղուց. «ՀԺ»

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական  փակուղուց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե հաստատված բանաձեւ է, երբ ներքաղաքական լարվածության պիկին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի վերքաղաքական, ազգային միասնության կոնտեքստում տեղավորվող հուզիչ եւ սրտեր ճմլող նախաձեռնություն է ցուցաբերում, նշանակում է՝ փորձում է սահուն դուրս գալ ներքաղաքական ինչ-որ փակուղուց, փորձում է խուսափել ինչ-որ վերահաս ձախողման պատասխանատվությունից: Երեկ մոտավորապես այդպիսի մի իրավիճակ ստեղծվեց:


Նախ լուր տարածվեց, որ Մոսկվայից Հայաստան ժամանած գործարար Սամվել Կարապետյանը հանդիպել է ԲՀԿ նախագահ գագիկ Ծառուկյանի հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ եւ վերջինիս բացատրել, որ Ծառուկյանը մեղավոր չէ ներքաղաքական լարումների համար եւ որ նրան Լեւոն Տեր-Պետրոսյանն է դրդում:

 

Սրանից մի քանի ժամ անց տարօրինակ հորղորդագրություն տարածեց Հայ ազգային կոնգրեսը: Պարզվում է դեռեւս փետրվարի 12-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությանը եւ «Իլուր» կայքին հրապարակման է հանձնած եղել Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ:

 

Հայ հանրությունը դեռ չէր հասցրել փորձել հասկանալ, թե էս ի՞նչ խուճապային նամակ է հրապարակել Տեր-Պետրոսյանը, երբ կայծակնային արագությամբ տարածվեց մեկ այլ լու. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպում են:

 

Ավելի ուշ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ծանոթ է նամակին եւ անպայման կարձագանքի:

 

Եվ այստեղ էր, որ հասկանալի դարձավ, թե ինչու է Տեր-Պետրոսյանը շտապ հրապարակել նամակը: Տեղեկանալով, որ Գագիկ Ծառուկյանը սեպարատ բանակցությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը չի կարողացել համակերպվել այն մտքին, որ ինքը դուրս է մնացել այդ պետականաստեղծ գործընթացից, ու որոշել է բարձր գոռալ. «Արա, էդ ի՞նչ եք խոսում առանց ինձ, բա ե՞ս»: Սերժ Սարգսյանն էլ մամուլի խոսնակի միջոցով պատասխանեց. «Մի աղմկեք հարգելիս, ձեզ հետ էլ կխոսենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: