Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն ձեռնամուխ է եղել կարճ ժամկետներում ուսումնասիրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցը` պատգամավորական մանդատից զրկելու համատեքստում: Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ խմբակցությանից խնդրել էր լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ: ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 16-ի ժամը 16:00-ն էր:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 16:00-ի դրությամբ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումները չեն ստացվել: Հարցին, թե ի՞նչ է նախատեսվում, եթե ԱԺ-ն չի ստացել պարզաբանումները, նա պատասխանեց. «Երբ որ կավարտվեն ուսումնասիրությունները, այդ ժամանակ կասենք, թե ինչ է նախատեսվում»:
Նշենք, որ ԱԺ նախագահը պետք է եզրակացություն ուղարկի ԿԸՀ, ԿԸՀ-ն նիստ պետք է գումարի և քննության առնի այդ եզրակացությունը ու կայացնի համապատասխան որոշում:
Հարցին, թե ԱԺ նիստերից բացակայած այլ պատգամավորների վերաբերյալ նույնպե՞ս արվում են ուսումնասիրություններ, Արսեն Բաբայանը նշեց. «Բոլոր բացակայող պատգամավորների հետ կապված` ԱԺ նախագահը հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել»:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը չեն պատասխանում հեռախոսազանգերին, իսկ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ: