| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երգչուհի-լրագրող Լիլիթ Բլեյանը հայտնի «Ne me quitte pas» երգի հայերեն տարբերակն է ներկայացրել` «Չթողնես երբեք»:
Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շեղվեք էս օրերի թեմայից մի պահ, եկեք երգ լսենք! Հատկապես եթե ձեր մեջ կան Ժակ Բրելի հայտնի երգի սիրահարներ: Իմ առաջին նման փորձն է` թարգմանել ու կատարել ինձ չպատկանող երգ: Դրա համար էլ թարգմանեցի, որ մի քիչ գոնե իմը դառնա, և շատ ուրախ կլինեմ, եթե նաև ձերը դառնա՝ հայերեն կենդանի այս տարբերակով:
Շնորհակալ եմ իմ սիրելի ու անփոխարինելի գործընկերոջը՝ Տիգրան Տեր Ստեփանյանին, ով ժամանակ գտավ ու գրեթե էքսպրոմտով նվագակցեց ինձ ստուդիայում, Արդինի ստուդիային՝ ձայնագրության, E-motion ստուդիային՝ սիրուն հոլովակի համար, և իհարկե՝ տաղանդավոր նկարիչ Պետո Պողոսյանին, ում նկարները զարդարում են երգն ու անվերջ բարի, քնքուշ տրամադրություն ստեղծում: Ու չնայած ինքը չի սիրում, որ իր մասին գրում եմ, բայց ամենամեծ շնորհակալությունն իհարկե իմ ամուսնուն՝ Վահեին, ով այս տարբերակը դեռ «օրորոցում» այնքան սիրեց, որ չձայնագրել ուղղակի չէի կարող: Չմոռանաք այսօր իրար սիրուն բաներ ասել»: