Հեռուստահաղորդավար Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարել է, թե ինքը ստեղծել է դպրոց, որի նման դպրոցներ պետք է շատ լինեն Հայաստանում։
2017-ին որդուս ուղարկեցի այդ կրթահամալիր 2-րդ դասարանի հանրակրթական բազայով։ Մեկ տարի հետո հանեցի այնտեղից՝ 2-րդ դասարանի բազայով՝ շատ բաներ էլ մոռացած, փոխարենը՝ ազատության անվան տակ անկարգապահություն ձեռք բերած։
Պետական հանրակրթական դպրոցում մեզնից՝ ծնողներից և ուսուցիչներից 8 ամսվա քրտնաջան աշխատանք պահանջվեց՝ երեխային նորմալ հունի մեջ դնելու, որպեսզի դաս սովորելը չհամարի անկարևոր, ձեռագիրը չհամարի հետամնացություն, կարգուկանոնը և մաքրակենցաղ վարքը չհամարի ազատության սահմանափակում։
Այսօր, երբ կրթական գերատեսչությունը, հետևելով օրենքին, պահանջում է այդ կրթահամալիրի 65-ամյա տնօրենին հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հանկարծ կրթահամալիրում հիշում են, որ իրենք ցանկություն ունեն ՊՈԱԿ-ից վերածվել Հիմնադրամի՝ օրենքով պահպանելու տնօրենի լիազորությունները։ Այլ կերպ դա կոչվում է իշխանության վերարտադրություն, ինչի դեմ համառորեն պայքարում է ՀՀ ներկա իշխանությունը։