կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 13:15
Իրավական

Բլեյանի դպրոցի վրա հարձակման գործով անչափահաս մեղադրյալները 2-3 հոդված են «շալակել»

Բլեյանի դպրոցի վրա հարձակման գործով անչափահաս մեղադրյալները 2-3 հոդված են «շալակել»

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի վրա ավազակային հարձակում կատարելու, դպրոցի պահակի վրա կրակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին yerkir.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին ոստիկանությունից:

 

Նոյեմբերի 13-ին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված 4 անչափահասների` 16-ամյա Արմեն Հ.-ի, 17-ամյա Հակոբ Ա.-ի, 18-ամյա Անդրանիկ Ն.-ի և Ռուբեն Մ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Այսպես` Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Անդրանիկ Ն.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 235 հոդվածի 4-րդ մասով, Հակոբ Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 38 և 34 և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և Ռուբեն Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

 

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի լույս 29-ի գիշերը անհայտ անձանց մի խումբ` դիմակավորված, հարձակվել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի վրա: Դպրոցի պահակը` Յուրա Ստեփանյանը, տեսել էր երեքին, բայց չէր բացառել, որ դրսում նրանք ունեցել են հանցակիցներ: Հանցավոր խումբը կոտրել էր դպրոցի պատուհանի ապակին եւ թափանցել շենք: Պահակը կանխել էր նրանց առաջխաղացումը, ինչի հետեւանքով ստացել էր լուրջ մարմնական վնասվածքներ` հանցագործներից մեկը կրակել էր նրա վրա գազային ատրճանակով ու վնասել աչքերը, իսկ ձեռնամարտի հետեւանքով կոտրվել էին պահակի կողոսկրերը, վնասվել լյարդը: Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի հատկանիշներով։