Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իր քաղաքական հակառակորդին ոչնչացնելու գլխավոր զենքը իշխող կուսակցության և նրա առաջնորդի համար, պարզվում է, ինտելեկտն է, ինտելեկտ, որից այնքան կաղում է հակառակորդ կուսակցությունը, իսկ իրենք, ահա, խելքի ծով են:
Ոչ ոք չի հերքում, որ ՀՀԿ-ական, հատկապես` ջահել մասսան տիրապետում է գիտելիքների որոշակի ծավալի, ինչն անկհայտորեն ցուցադրում են թե՛ քաղաքական հարթակներում, թե՛ նույնիսկ «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղալիս: Բայց հասարակ մարդու, ասել է՝ ժողովրդի ինչի՛ն են պետք, օրինակ, Շարմազանովի խորը գիտելիքները պատմությունից, ի՛նչ արժեք ունի պարոնի իմացությունը, ենթադրենք՝ ի՞նչ է եղել մեռած Ալեքսանդր Մակեդոնացուն Հունաստան տեղափոխող երիվարներից մեկի անունը: Դա գուցե գիտելիք է, բայց ինտելեկտ չէ: Ինտելեկտը, բացի իմացաբանական կատեգորիա լինելուց, նաև բարոյական հասկացություն է, և երբ գիտելիքին չի գումարվում բարոյականությունը, այն այդպես էլ մեռնում է՝ ինտելեկտ չդարձած:
Հիմա վերադառնանք իշխող կուսակցությանն ու նրա ջահել մասսային, հատկապես` կուսակցության առաջնորդի ինտելեկտին: Մենք ամենևին չենք հերքում նրա առկայությունը նշյալ անձանց մոտ, սակայն կուզենայինք պարզել, թե, այնուամենայնիվ, ո՞րն է դա, նյութականանալու կամ, որ նույնն է, դրսևորվելու ի՞նչ եղանակներ ունի: Այդ ինտելեկտով տնտեսական առաջընթա՞ց է արձանագրվել, երկիր է ու պետությո՞ւն է ծաղկել, արտագա՞ղթ է կասեցվել, չքավորության զարհուրելի վիճա՞կ է փոխվել: Ո'չ մեկը, ո'չ մյուսը: Եվ եթե` ոչ, ապա ո՞ւմ է պետք ձեր այդ ինտելեկտը, պարոնա'յք: Մի՞թե պարզ չէ, որ, դրսևորման առավել հանրաշահ հնարավորություններ չգտնելով, այդ ինտելեկտը մի տեղից գոնե պիտի դուրս պրծներ և դուրս է պրծել ձեր իսկ անձնական, բարեկեցությունը ապահովելու «գծով»: Միմիայն: Բայց չէ՞ որ դա անբարո է:
Իսկ, ինչպես արդեն ասվեց, ինտելեկտն առանց բարոյականության չի լինում՝ վտանգավոր է:
Բ.Գասպարյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-.ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: