Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
150․000 դոլար ներդրման դիմաց Հայաստանի քաղաքացիութուն տալը տնտեսապես ի՞նչ օգուտ կտա ու ի՞նչ վնաս կտա մեր երկրին․ հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց հետևյալը․«Նախ՝ այդ 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն շնորհելը , տնտեսական շահով պայմանավորված չէ։ Այստեղ թաքնված վտանգավոր նպատակ կա․ տնտեսական չէ նպատակը , սրանք պարտադրված հիմա էլ Հայաստանը տանում են թրքացման, այսիքն՝ Արցախի հանձնման գործընթացն ուզում են ավարտեն, Արցախը հայաթափեն , հիմա արդեն ինտենսիվորեն օգտագործելու են նաև փափուկ ուժը։ Ո՞ր երկրի քաղաքացիներն առավելապես այդ գումարի դիմաց կգան Հայաստանի սահմանամերձ գյուղերում գյուղնշանակության հող առնեն, 150 հազար դոլարով կարելի է ամբողջ գյուղի հողերը գնել և ստանալ քաղաքացիություն, սա լինելու է ծրագրված և , իմ կարծիքով, հայտնի կենտրոններից՝ թուրք-ադրբեջանական ֆինասավորմամբ․ նման դեպքում տնտեսական կապիտալտը շատ պարզ, արագ ու հեշտ կդառնա քաղաքական կապիտալ , իսկ իրենք ինչ են սիրում ՝ փող, փող ու էլի փող և ամեն մեկը ստանալու է իրենը»։
Մանրամասն՝ տեսանյութում։