կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-02-11 18:30
Հասարակություն

Եղանակն՝ առաջիկա օրերին

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ շրջանների մեծ մասում, փետրվարի 12-13-ին, 14-15-ին` արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին` առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

 

Երևանում փետրվարի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: