կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 18:30
Հասարակություն

Եղանակն՝ առաջիկա օրերին

Եղանակն՝ առաջիկա օրերին

ԱԻՆ-ը հայտնում է.

 

Հանրապետության տարածքում՝

 

Ուշադրություն Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:

 

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով: Հոկտեմբերի 28-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն: Քամին` հյուսիսարևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

 

Երևանում` Հոկտեմբերի 28-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև: