կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-18 18:30
Հասարակություն

Եղանակն՝ առաջիկա օրերին

Եղանակն՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավարևելյան` 2-7 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը և 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-23-ին ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ: