կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 14:31
Տնտեսական

Նորամուծություններ` ԵՏՄ անդամակցության շրջանակում

Նորամուծություններ` ԵՏՄ անդամակցության շրջանակում

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված` Հայաստանում մշտապես բնակվող անձանց կողմից ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի` ՀՀ-ում գտնվելու ժամկետային սահմանափակումներ չեն գործում: Փոփոխություններ են կատարվել ժամանակավոր ներմուծման դեպքում: Միևնույն ավտոմեքենայի բազմակի ժամանակավոր ներմուծման դեպքում (այդ թվում՝ տարբեր անձանց կողմից) ժամանակավոր ներմուծման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել երկու տարին:

 

Ժամանակավոր ներմուծում ընթացակարգով անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները բաց են թողնվում մաքսատուրքի, ԱԱՀ-ի վճարումից ազատմամբ, եթե հաշվառված են որևէ օտարերկրյա (ոչ ԵՏՄ) պետության տարածքում և ՀՀ տարածք են ներմուծվում ԵՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձի կողմից ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով՝ մաքսատուրքի, ԱԱՀ-ի վճարման ապահովում ներկայացնելու դեպքում:

 

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ավտոմեքենաները ՀՀ ֆիզիկական անձանց կողմից կարող են ժամանակավոր ներմուծվել Հայաստանի Հանրապետություն 6 ամիսը չգերազանցող ժամկետով՝ ներկա պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետի փոխարեն:

 

Նոր կարգով ավտոմաքսատուն դիմելու անհրաժեշտություն այլևս չի առաջանում: ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանված ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո դիմում են հարկային մարմին՝ վճարելու ԱԱՀ-ն: Իսկ ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ֆիզիկական անձինք կարող են երկու տարի մուտք գործել Հայաստան՝ առանց տրանզիտ հայտարարագրի ներկայացման, ընդ որում` չներկայանալով հարկային կամ մաքսային մարմիններ: