|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լևոն Արոնյանը մեկնարկեց ամերիկյան Clutch Chess International առցանց մրցաշարում:
Սենթ Լուիս քաղաքի շախմատային ակումբի կազմակերպած մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները խաղացին 6 պարտիա, որոնցից երեքն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, մեկում Արոնյանը պարտվեց, իսկ երկուսում առավելության հասավ: Այժմ Արոնյանը 8 հնարավորից ունի 5 միավոր: Արոնյանը և Գրիշչուկը ևս 6 պարտիայով կորոշեն կիսաեզրափակիչի ուղեգրի ելքը:
Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն: Մրցաշարը բաղկացած է 12 տուրից: Արագ շախմատի այս մրցաշարը մեկնարկել է հունիսի 6-ին և կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար: