|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ամերիկայի հայտնագործումից դեռեւս երեք դար առաջ այն հայտնաբերել են մուսուլմանները, ոչ թե Կոլումբոսը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացված` Լատինական Ամերիկայի մուսուլմանական համայնքների առաջնորդների համաժողովում:
Ըստ Hurriyet-ի՝ Էրդողանի համոզմամբ՝ 1178 թվականին ծովագնաց մուսուլմանները ժամանել են Ամերիկա:
«Կոլումբոսի օրագրում նշվում է Կուբա կղզու բլուրներից մեկի վրա գտնվող մզկիթի մասին: Ես պատրաստ եմ Կուբայի իշխանությունների հետ քննարկել այդ վայրում մզկիթի կառուցման հարցը: Կարևորը` նրանք թույլ տան»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի այս հայտարարություններին արձագանքել են մի շարք միջազգային ԶԼՄ-ներ: