|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Որոշ ժամանակ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարեց, թե «մահմեդականները ցեղասպանություն կատարելու ընդունակ չեն», նաեւ` «մահմեդականները ահաբեկիչներ չեն»:
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից օրեր առաջ Թուրքիայի վարչապետը մի ցուցակ ներկայացրեց, որտեղ պարզաբանում էր, թե մուսուլմանները էլ ինչ չեն կարող անել:
Բայց այս անգամ նա հանդես եկավ նոր մեկնաբանություններով, թե «Ովքեր սպանում են, մուսուլման չեն»: Այս մեկնաբանությունը, սակայն, հակասում է Ղուրանի ուսմունքին, որտեղ ասվում է, որ «մահկանացուները իրավասու չեն որոշելու, թե ով է մուսուլման և ով չի (Միայն Ամենազոր Ալլահը գիտի)»:
«Մուսուլմանները չեն սպանում» արտահայտությունը այնքան ճշգրիտ է, որքան «Բոլոր մուսուլմանները մարդասպան են»:
Բայց եկեք լավատես լինենք և ենթադրենք, որ պարոն Էրդողանը, ով լավ հռետոր է, դժվարացել է մտքերը ճիշտ արտահայտել:
Եկեք քաղաքականությունը մի կողմ դնենք. ապա մտածեք, դուք սուրճ կխմեք մեկի հետ, ով ամբողջ հոգով հավատում է, որ հրեաները, քրիստոնյաները, մուսուլմանները, հնդիկները, աթեիստները և այնոք մարդ չեն սպանի: