|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյաննը անդրադարձավ երկու օր առաջ Բերձորում տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ հանրությունը սպասում է պատասխանների:
Պատգամավորը ԱԺ նախագահին առաջարկեց ստեղծել ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն, որը կմեկնի Ստեփանակերտ, որպեսզի Արցախի իշխնության ներկայցուցիչների հետ քննարկեն Բերձորում տեղի ունեցած միջադեպի բացասական հետևանքները չեզոքացնելու հարցը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ես այսօր կփորձեմ քննարկել այդ հարցը ԼՂՀ-ի իմ գործընկերոջ՝ ԱԺ նախագահի հետ: Կարծում եմ` միջադեպի առումով ԼՂ պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան հնարավորինս վերլուծությունների ենթարկել և կարձագանքեմ Ձեր հայտարարությունը»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ իր վրդովմունքը հայտնեց, որ եռյակի բարձրաձայնած` կառավարական համակարգի ճգնաժամի հարցն օրակարգում ընդգրկված չէ: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքն է ԱԺ նախագահին նախորդ անգամ տեղեկացրել, որ պետք չէ այդ հարցը քննարկել, քանի որ այն համընկել է Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքի հետ:
«Դուք իմաստազրկում եք արտահերթ քննարկման ինստիտուտը, ավելին` Դուք խախտում եք ընդդիմության իրավունքները: Սա նշանակում է, որ Դուք վախենում եք: Այս հարցին ավելի բովանդակալից անդրադառնալու և սպառիչ քննարկելու համար պահանջում ենք քսան րոպե ընդմիջում: Սա սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- հայտարարեց Զուրաբյանը:
«Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում` 20 րոպե ընդմիջում»,- ասաց ԱԺ նախագահը:
Ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ, ընդմիջում թույլ տալով, խախտում է թույլ տվել ու ավելացրեց. «Բայց ոչինչ, մեկ-մեկ էլ թող ես խախտումներ անեմ»: