կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 17:57
Հասարակություն

Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Փաշինյանը` ՊԵԿ աշխատակցի` աշխատանքից ազատման մասին

Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. Փաշինյանը` ՊԵԿ աշխատակցի` աշխատանքից ազատման մասին

«Ասում են՝ ա’յ, Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա` վարչապետը մոտենում ա, էդպես չեն դիմավորում։ Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով օրեր առաջ ՊԵԿ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, որ նա առողջական խնդիրներ ունեցող անձից է պահանջել աշխատանքից ազատվել և զգաստ կանգնել։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի` միևնույն հարցով իրեն բաց նամակով դիմելուն, ապա նա շեշտեց. «Ես կարծում եմ, որ եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև, Սահմանադրության համաձայն, վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»: