կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 14:02
Քաղաքական

Մեկ առ մեկ գիտեմ՝ ով ինչ ընտրակաշառք է տվել. Գալուստ Սահակյան

Մեկ առ մեկ գիտեմ՝ ով ինչ ընտրակաշառք է տվել. Գալուստ Սահակյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության կոնսենսուսի մասին: Նրա խոսքով` դոնոր կազմակերպությունները ոչ թե գումար են տալու ՀՀ իշխանություններին, այլ տեղադրելու են տեսանկարահանող սարքեր, որոնք էական դեր կխաղան ընտրախախտումների նվազեցման ուղղությամբ:

«Պետք է ամեն ինչ անել, որ և' ընդդիմությունը, և' քաղաքացիական հասարակությունը հասկանան, թե ովքեր են ընտրվում և ինչի համար: Մինչև հիմա որևէ թիմ որ հաղթում էր, ընդդիմությունը մտածում էր, թե անվավեր է, որովհետև ինչ-որ մի բան էնպես չի եղել: Խնդիրը քվեարկության օրվան է վերաբերում, իսկ թե դրանից առաջ ո՞վ է ընտրակաշառք բաժանում, դա, ըստ երևույթին, ամբողջ աշխարհում էլ կա: Մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտեմ` ով ինչ ընտրակաշառք է տվել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե այդ հայտարարությունն առնվազն հաղորդում է հանցագործության մասին, նա պատասխանեց, որ իշխանություններն անցնում են իրենց ձայների հույսով, սակայն երբեմն-երբեմն ընտրակաշառքով որևէ թիմ անցնում է: Սակայն իշխանությունը, ըստ Սահակյանի, ուզում է անցկացնել օրինավոր ընտրություններ:

«Ենթադրենք` որևէ մեկին ընտրակաշառք տվեցին, միևնույն է, նա մտնելու է` քվեարկի: Ո՞վ ասաց, որ դու տվել ես, անպայման քեզ պետք է քվեարկի»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե այսուհե՞տ էլ Հանրապետականը կհայտարարի, թե ընտրություններին «ինչքան ուզենա` կխփի», Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե տղամարդ լիներ հարցնողը խփելու մասին, էլի կհասկանայի»: