կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 14:45
Հասարակություն

Հայ տղամարդկանց մուտքը «Պիրամիդա» գիշերային ակումբ արգելվել է

Հայ տղամարդկանց մուտքը «Պիրամիդա» գիշերային ակումբ արգելվել է

«Պիրամիդա» գիշերային ակումբը ԻԻՀ քաղաքացիների համար «հրապուրիչ» դարձնելու նպատակով նախ` արգելվել է հայ տղամարդկանց՝ ակումբ մուտքը, ապա` մարմնավաճառների համար գործել են հատուկ զեղչեր, որպեսզի ակումբում ծանոթացած` ազգությամբ պարսիկ տղամարդկանց մատուցեն ինտիմ բնույթի ծառայություններ. հայտնում է «Փաստինֆո»-ն:

 

«Ըստ մեղադրանքի՝ Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող «Պիրամիդա» գիշերային ակումբի տնօրեն Ա.Կարապետյանն առավել նյութական օգուտ ստանալու նպատակով համաձայնության է եկել ՀՀ-ում բնակվող 2 ԻԻՀ քաղաքացիների հետ և միասին կազմակերպել են մարմնավաճառների ծառայություններով հետաքրքրված ԻԻՀ քաղաքացիների՝ գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը գիշերային ակումբ դարձրել են անվճար:

 

Բացի այդ, մարմնավաճառների համար ակումբի բարից օգտվելու դեպքում կիրառվել են զեղչեր, ակումբում իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելել են հայ տղամարդկանց մուտքն ակումբ:

 

Այդպիսով՝ պոռնկությամբ զբաղվելու համար մշտապես ապահովելով շուրջ 20-25 մարմնավաճառների ներկայությունն ակումբում, ինչի շնորհիվ վերջիններս, ծանոթանալով և պայմանավորվելով ազգությամբ իրանցի այցելուների հետ, 25.000-30.000 ՀՀ դրամ գումարի դիմաց այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ բնույթի ծառայություններ»,- կարդում ենք կայքում։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: