Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, քննադատության է ենթարկվել զգեստի պատճառով, որով նա ներկայացել է Կոնգրես՝ հոր առաջին ելույթին, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Yahoo Style»–ին։
Նախագահի դուստրը կրել է ֆրանսիական Roland Mouret ապրանքանիշի զգեստ։ Հագուստը 3 հազար դոլար է գնահատվում։
Իվանկա Թրամփը լուսանկար է հրապարակել, որտեղ նրան կարելի է տեսնել այդ հագուստով։ Առնվազն 1 ժամվա ընթացքում լուսանկարը 10 հազար like է ստացել, և շատ օգտատերեր դրական են գնահատել զգեստը։
Սական ոմանք քննադատել են Իվանկա Թրամփի այդ ընտրությունը։ «Դա գիշերային ակումբ չէ», – գրում է մեկնաբաններից մեկը։ Մեկ ուրիշը գրել է, որ «դա նորաձև միջոցառում չէ»։ Ոմանք էլ հիշեցրել են, որ նախկին առաջին տիկնոջը՝ Միշել Օբամային, քննադատում էին բաց զգեստների համար, այնինչ Իվանկա Թրամփին դրա համար չեն քննադատում։