կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-24 13:30
Մշակույթ

Հնդկաստանի նահանգները` ֆոտո-ցուցահանդեսի տեսքով

Հնդկաստանի նահանգները` ֆոտո-ցուցահանդեսի տեսքով

Հունվարի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:

 

Ցուցադրված 82 լուսանկարներում պատկերված են նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն: Բացման պաշտոնական մասում ելույթ կունենան ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Փարավոն Միրզոյանը, «Լոտոս» ՀԿ-ի նախագահ Մարինե Պապյանը: Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը կներկայացնի հետաքրքիր տեղեկություններ Ջամմու և Քաշմիր նահանգի մասին: Համերգային մասում ելույթ կունենան «Զանգակներ» համույթը (գեղ. ղեկավար Շահե Քեշիշյան), քամանչահար Հակոբ Խալաթյանը, դուդուկահար Հարություն Չկոլյանը, «Վիկտորիա» պարային համույթը:

 

Կցուցադրվի նաև «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը (հեղինակ` Նաիրա Մկրտչյան): Ֆիլմը ներկայացնում է բազմազգ և բազմակրոն Հնդկաստանը, նրա բազմազան բնությունը, պատմում է երկրի` բրիտանական գաղութատիրությունից անկախանալու և հանրապետություն հռչակելու, ինչպես նաև՝ բազմադարյա փիլիսոփայության մասին:

 

«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը: Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կազմակերպել է «Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ: