Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը հիմնականում տարավ քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելու սկզբունքով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս անգամ էլ քարոզարշավի ժամանակ կլինի՞ սեւերի եւ սպիտակների բաժանում: «Չգիտեմ. դա մարտավարական հարց է, թե ինչպես կընթանա քարոզարշավը: Մենք մեր առաջ դաշտը սեւացնելու եւ սպիտակեցնելու խնդիր չենք դրել: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերն էլ այն տեղում են, որում կան: Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ: Այլ է, թե հանրությունը ինչքան կուզենա դրա մասին լսել»,- ասել է Պապիկյանը:
Նա ասել է, թե քարոզարշավի ընթացքում ներկայացնելու են առաջիկա 5 տարիների անելիքները, նախորդ 6 ամիսների ընթացքում արածը: «Իհարկե, բաց չենք թողնելու նաեւ հիշեցնելու քաղաքական ուժերին, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարմանը, իրենց արածը, չարածը եւ դրա հետեւանքները ՀՀ-ի վրա»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: