կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 09:01
Քաղաքական

Աշոտ Ղուլարյանի` կրկին մարզպետ դառնալու փորձերը մարտական դիրքի են բերել գործող մարզպետին. «Հրապարակ»

Աշոտ Ղուլարյանի` կրկին մարզպետ դառնալու  փորձերը մարտական դիրքի են բերել գործող մարզպետին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Տավուշի նախկին մարզպետ Աշոտ Ղուլարյանի փորձերը՝ կրկին մարզ վերադառնալու ուղղությամբ, մարտական դիրքի են բերել գործող մարզպետ Հովիկ Աբովյանին, ով ոչ պակաս մտերմիկ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ, վարչապետից «դաբրո» ստանալուց հետո նա աշխատում է մարզում կոռուպցիան արմատախիլ անելու, իսկ իրականում նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի «կեղտերը» ջրի երես հանելու ուղղությամբ: «Հակակոռուպցիոն» արշավի առաջին զոհը կարող է դառնալ մարզի ամենամեծ բժշկական կենտրոնի՝ «Իջևան» ԲԿ-ի գործող տնօրենը՝ Վազգեն Մարգարյանը:

 

Մարգարյանի ղեկավարած բուժհաստատությունում վերջին ամիսներին անընդհատ ստուգումներ են անցկացվում, և չի բացառվում, որ առաջիկայում ԲԿ տնօրենը բուժհիմնարկում հայտնաբերված խոշոր խախտումների արդյունքում հրաժեշտ տա աթոռին, և նոր մրցույթ հայտարարվի: Ուշագրավ է, որ Մարգարյանը ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքին 2013-ի սեպտեմբերին տիրացավ կրկին աղմկահարույց ճանապարհով՝ առանց առողջապահության կազմակերպչի համապատասխան որակավորման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։