կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 14:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ ասում են՝ կապիտուլյանտ մարզպետ, պատասխանատվություն զգո՞ւմ եք․ լրագրողը՝ Կոտայքի մարզպետին

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցում էր նաեւ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը։ Այն պահին, երբ մարզպետի ծառայողական մեքենան գյուղ մտավ, Պռոշյանի բնակիչ, Արցախյան պատերազմում զոհված Արշակ Մելիքյանի եղբայրը՝ Հարություն Մելիքյանը, արհամարհանքով ասաց՝ կապիտուլյանտ մարզպետը եկավ։

Yerkri.am-ի թղթակիցը Մեսրոպյանից հետաքրքրվեց՝ պատասխանատվություն, վիրավորանք զգո՞ւմ է, երբ քաղաքացիներն իրեն անվանում են՝ կապիտուլյանտ։ Ժամանակին ասում էր, որ, հետպատերազմյան շրջանում մարզպետի պաշտոնը ստանձնելով, լավ է հասկանում պատասխանատվության ամբողջ չափը։

Մեր հարցին ի պատասխան` Մեսրոպյանն արձագանքեց․ «Ես քաղաքական պաշտոն եմ ստանձնել եւ բարձրաստիճան պետական պաշտոն եմ զբաղեցնում: Հասարակության ընկալումները տարբեր կարող են լինել՝ տարբեր շերտերում, եւ տարբեր գնահատականներ կարող են հնչել, բայց դա իրականությանը որքանո՞վ է մոտ եւ ինչպիսի՞ն է, դա կարող է եւ հեռու լինել։ Ես, իհարկե, պատասխանատվություն կրում եմ, զգում եմ»։

Ահա այսպիսի անհասկանալի մեկնաբանություն տվեց իրեն բարձրաստիճան պետական պաշտոնյա համարող մարզպետը։

Մանրամասները դիտեք տեսանյութում:

                                                                                      Լիանա Սարգսյան