|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այս պահին Գյումրու դատախազության մոտից, «դես-պա-նա-տուն» գոչելով, որոշ մարդիկ հեռացան: Նրանք պահանջում են 10 վայրկյանանոց տեսանյութ ցույց տալ, որը կապացուցեր Պերմյակովի` Հայաստանում գտնվելը: Պահանջը, կարծես, չի բավարարվում:
Կրքերը փորձում է հանդարտեցնել գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: «Ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ եմ, ձեր կողքին: Խնդրում եմ՝ պանիկայի մեջ չընկնել, փորձանքի մեջ չընկնել: Նկար ենք վառում, քիփ-քիփ կանգնած ենք, մեկս մյուսին չվնասենք…Մենք թասիբով ժողովուրդ ենք, ես ձեր թասիբի ցավը տանեմ: Ինչի՞ եք բաժանվում…»,- ասաց պատգամավորը: