|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինայի նախագահը բնակչությանը կոչ է անում խուճապի չմատնվել և հանգստություն պահպանել. նշվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեսաուղերձում։
«Տեղեկատվական տարածքը լի է Ռուսաստանի հետ պատերազմի մասին նմանատիպ հաղորդագրություններով, որ ներխուժումը կարող է սկսվել վաղը, ցանկացած պահի։ Իբր մենք պատրաստ չենք, թեև միայնակ չենք, մեզ աջակցում է ամբողջ աշխարհը։ Այս ամբողջ հռետորաբանությանը՝ պաշտոնական քաղաքական հայտարարություններում, լրատվամիջոցների լրահոսում, միավորում է մեկ տրամաբանական հարցը՝ իրականում ո՞րն է նորությունը։ Սա իրականություն չէ՞ արդեն 8 տարի։ Մի՞թե ներխուժումը չի սկսվել 2014թ.-ից: Լայնամասշտաբ պատերազմի վտանգը միայն հիմա՞ է ի հայտ եկել… Հիմա նրանք ակտիվորեն հարձակվում են ոչ թե մեր հողի, այլ ձեր նյարդերի վրա։ Որպեսզի դուք անընդհատ անհանգստության զգացում ունենաք»,- ասել է Զելենսկին։
Ըստ նրա՝ այժմ խուճապի միակ պատճառ կարող է լինել այն, որ քաղաքացիներն իրենք, խուճապի մեջ, կսկսեն իրենց հաշիվներից գումար հանել, խանութներից մթերք գնել ու կուտակել և կեղծ տեղեկություններ տարածել։