|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ԵՐԿԻՐ-ի խմբագրություն էր զանգահարել վանաձորաբնակ մի կին, որն անհանգստացած էր վաղ առավոտյան տեղի ունեցած «ուժեղ» երկրաշարժից:
Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք ՀՀ սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն: Ծառայության դիտացանցերի եւ տեղեկատվական վերլուծության բաժնի պետ Միքայել Ենանովից տեղեկացանք, որ մայիսի 23-ի առավոտյան` ժամը 6-ն անց 44 րոպեին, Վանաձորից 7 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 2-3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Նա նշեց, որ խուճապի մատնվելու եւ անհանգստանալու կարիք չկա, որ դա սովորական ցնցում էր, եւ նմանատիպ ցնցումներ ծառայության սարքերը գրանցում են բավականին հաճախ: