|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Գյումրիում և Երևանում շատերը չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` նշելով, որ այս օրերին կատարվածի վերաբերյալ որևէ տրամաբանված, լուրջ վարկած չի լսել:
Նա նշեց, որ Գյումրիի դեպքը ազգային հարցի է վերածվել: «Մեր իշխանությունը, փաստորեն, չկարողացավ ինքնիշխանությունը գոնե մի դրվագով պահպանել: Հասկանալով իրավիճակի խայտառակությունը` անգամ սգո օր հայտարարելու գիտակցում չունեցան: Էդ մարդը մինչև հիմա գլխի չէր ընկել, որ պետք է սգի օր հայտարարեր (նկատի ունի նախագահին- խմբ.)»:
Բարսեղյանը նշեց, որ այս օրերին ռուսները քաղաքում չեն երևում: Ըստ նրա` ռուս զինծառայողները գուցե ներքին հրահանգ են ստացել կամ վախենում են փողոց դուրս գալ, սակայն հավելեց, որ այս օրերին քաղաքացիների և նրանց միջև որևէ կոնֆլիկտ չի եղել: