կարևոր
5800 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-27 09:19
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՔՊ-ական պատգամավորները խրոխտ գրառումներով ու հայտարարություններով են հանդես գալիս՝ Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ կատարվածը բարդում Ռուսաստանի եւ 5-րդ շարասյան վրա, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ, սեպտեմբերի 19-ից սկսած, նրանց մեծ մասը վախենում է փողոց դուրս գալ: Անգամ իրենց սիրած ռեստորաններ, ժամանցի գողտրիկ վայրեր այցելելու համարձակություն չունեն։

Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում։ Երբ համոզվեն, որ արդեն անվտանգ է, դուրս կգան բներից ու բունկերներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում