կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-14 09:05
Տնտեսական

Առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը. «Հայկական ժամանակ»

Առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը. «Հայկական ժամանակ»

««ՀԺ»-ի տեղեկություններով, առաջիկայում մի շարք հայաստանյան բանկեր միավորվելու են ու գործող 21 բանկերից մնալու են 14-ը: Սույն տեղեկությունը Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Մերի Շահինյանը երեկ, ըստ էության, չի հերքել:

 

Մեր թղթակցի հարցին ճի՞շտ է, որ գործող 21 բանկերից 14-ն են մնալու, քանի որ մի շարք բանկեր միավորվելու են, Մերի Շահինյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա, հիմա ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Կանոնադրական կապիտալն ավելացնելու ենք, որը միտված է բանկերի կայունացմանը»: ԿԲ-ն դեկտեմբերի 30-ի խորհրդի նիստում որոշել է բարձրացնել բանկերին առաջադրվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 միլիարդից դարձնելով 30 միլիարդ, որի արդյունքում էլ տեղի է ունենալու միավորումը: Միավորվելիք բանկերի թվում արդեն նշվում են «Ամերիայի» և Ինեկոբանկի անունները»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։