|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդից փրկված 6 ամսական Սերգեյ Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա այժմ գտնվում է «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների խիստ հոսկողության տակ: Փոքրիկին պարբերաբար այցելում են նրա հարազատները:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը հայտնեց, որ երեխան կտրող-ծակող գործիքից (հավանաբար` դանակ) մոտ 6 վնասվածք է ստացել և առնվազն 6 ժամ առանց ծածկոցի մնացել: Ըստ նրա` եթե հնարավոր լիներ երեխային շուտ հասցնել հիվանդանոց` նման բարդություններ չէին առաջանա:
Կուրղինյանի խոսքով` սա առաջին դեպքն է, որ նման վնասվածքներով և այդ տարիքի երեխա է ընդունվում իրենց մոտ:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: