|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2015թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:
Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ, ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
ՀՀ և ՌԴ միջև գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը: