|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Մոսկվան Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ Անդրիան Քոգիլին պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությանը։
«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտպանական կցորդ Անդրիան Քոգիլը հայտարարվել է պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։ Նա մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանի Դաշնության տարածքը», – նշվում է հաղորդագրության մեջ: