|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
1941 թվականի հուլիսին Պոլեսիեում զոհված հայի հարազատներին հայտնել են, որ զինվորի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ժիտոմիրի մարզի Չեռվոնոարմեյսկի շրջանում 2019 թվականի հոկտեմբերի 26-ին «Պատմա-հայրենասիրական «Որոնում» միություն» հասարակական կազմակերպության ակտիվիստները անծանոթ զինվորի աճյուն են հայտնաբերել, որի մոտ մեդալիոն է գտնվել:
Փորձագետները կարողացել են վերծանել զոհվածի տվյալները. պարզվում է՝ հայազգի Բոլշեւան Ավետիքի Դավթյանի աճյունն է:
«Որոնում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վադիմ Բարանովսկին հայտնել է, որ զոհված հերոսի հարազատների որոնումը բավականին երկար է շարունակվել, եւ երկար ժամանակ լուծվել է նաեւ զինվորի աճյունի փոխանցման խնդիրը, ինչը նոր է միայն հնարավոր դարձել:
Կիեւում տեղի է ունեցել ԲԳԿՀ զինվորի աճյունի փոխանցումը Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներին:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայերի միությունն առաջին անգամը չէ, որ օգնում է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվածների աճյունները հայրենիք վերադարձնելուն: