|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի: