կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 20:35
Արցախ

Իրավիճակը սահմանին լարված է, բայց վերահսկելի. Դավիթ Բաբայան

Իրավիճակը սահմանին լարված է, բայց վերահսկելի. Դավիթ Բաբայան

Այս պահին վիճակը  սահմանին շարունակում է լարված մնալ, բայց վերահսկելի է . այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հակառակորդը, ըստ նրա թիրախավորել է դպրոց, որի հետեւանքով ունենք 1 զոհ եւ 2 վիրավոր աշակերտ: Այն, որ հակառակորդը թիրախավորել է դպրոց, Դավիթ Բաբայանի խոսքով, Ժնեւյան կոնվենցիայի խախտում է, դպրոցը չի կարող թիրախ լինել անգամ պատերազմի ժամանակ: Ինչ վերաբերում է հակառակորդի կորուստներին, ապա ըստ նրա ունեն մի քանի տասնյակ զոհ, ոչնչացվել է մի քանի դիվերսիոն խումբ: «Հակառակորդի շրջանում այնքան մեծ է խուճապը, որ  այն տարածվել է նաեւ սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա, եւ նրանք սկսել են մասսայական լքել գյուղը»,- ասաց Բաբայանը:  Նա նշեց, որ հակառակորդն օգտագործել է ծանր հրետանի, «Սմերչ», տանկ, առաջին անգամ նաեւ` ռազմական օդուժ:

«Խոցվել է հակառակորդի 2 ուղղաթիռ, մի քանի տանկ, մեծ քանակությամբ ոչնչացված զինտեխնիկա: Հակառակորդի նման  աննախադեպ  փորձերն անճարակությունից են: Հակառակորդը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»,- ասաց Բաբայանը