կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-28 11:20
Սպորտ

Մեծարվեցին 2014 թվականի լավագույն մարզիկները

Մեծարվեցին 2014 թվականի  լավագույն մարզիկները

 

Դեկտեմբերի 27   -ին ,    «Փարավոն»   համալիրում ,   Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝   Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կազմակերպեց   մարզիկների մեծարման ու պարգևատրման  արարողություն, որին  ներկա   էին   մարզաշխարհի երևելիներ,  տարբեր ժամանակների  հեղինակավոր մարզիկներ և ղեկավարներ:

 

Ամփոփվեց    «Մրցաշրջան – 2014»ը:  Մեր պատվիրակները միջազգային պաշտոնական մրցաշարերում նվաճել են տարբեր ձուլվածքի   118  մեդալ :

 

 

 

ՀԱՕԿի նախագահ Գագիկ  Ծառուկյանը    բնակարանի բանալիներ   հանձնեց  Հայաստանի 2014  թվականի թիվ մեկ մարզիկ  , հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին :

 

Երկրորդը   ճանաչված   Արսեն Ջուլֆալակյանին  նվիրեց  ճապոնական      Հունդայի       ավտոմեքենա:  Իսկ մյուս ութ  արժանավորներին  `    «Լադա  Գրանդ» մակնիշի վերջին նմուշի ավտոմեքենաներ :   Նրանք են Ռուբեն Ալեքսանյանը , Գրիգոր Գրիգորյանը ,  Վանիկ Ավետիսյանը , Հովհաննես Դավթյանը , Տիգրան Կիրակոսյանը , Մավրիկ Նասիբյանը ,   Արթուր Դավթյանը   և  Գարիկ Բարսեղյանը :

 

Մրցաշրջանի  լավագույն թիմ է ճանաչվել  Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը , որը  ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է   գրավել աշխարհի առաջնությունում :  Պարոն Ծառուկյանը թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և երկրորդ մարզիչ Էդվարդ Սահակյանին հանձնեց դրամական պարգև :

 

ՀԱՕԿի  ղեկավարը բարձր գնահատեց նաև Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի հայաստանցի յոթ մեդալակիրներին    (երկուական ոսկե , արծաթե և երեք   բրոնզե) : Բոլոր մրցանակակիրները , նրանց  անձնական , հավաքականների մարզիչները և պատվիրակության բժիշկը   նույնպես պարգների արժանացան :

 

 

Գ . Ծառուկյանը    սուրդլիմպիկ   (խուլերի )  խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունների մեդալակիրներին  և նրանց մարզիչներին  հանձնեց  դրամական պարգևներ :

 

 

Այնուհետև   շնորհավորական  խոսք  ասաց   Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը : Նա բարձր գնահատեց հայրենական սպորտի երախտավորներին ,  պատանեկան   օլիմպիական խաղերի հերոսներին ,  այս մրցաշրջանի  մեդալակիրներին , նրանց մարզիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: