կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-02 18:37
Հասարակություն

Ինչքան են հայերը հեռախոսով խոսել 2014 թվականի առաջին 3 ամիսներին

Ինչքան են հայերը հեռախոսով խոսել 2014 թվականի առաջին 3 ամիսներին

Կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե հայերս հեռախոսով խոսել սիրող ազգ ենք: Ինչքանով է դա ճիշտ կամ սխալ, դժվար է ասել, բայց հետաքրքիր պատկեր է ստացվում ԱՎԾ հրապարակումներին նայելիս:

 

Այսպես` այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանում միջքաղաքային եւ միջազգային խոսակցությունների քանակը կազմել է 7 միլիոն 823 հազար 400 միավոր: Դրանից 6 միլիոն 970 հազար 500-ը եղել է միջքաղաքային, իսկ 852 հազար 900-ը' միջազգային խոսակցություններ: Միջազգային խոսակցությունների առյուծի բաժինը' 612 հազարը, բաժին է հասել ԱՊՀ երկրներին, եւ միայն 240 հազար 900-ն են եղել այլ երկրներ:

 

Նշված ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել են 10 միլիոն 165 հազար 200 հեռախոսային կանչեր, որոնցից 8 միլիոն 261 հազար 900-ը' միջքաղաքային, 1 միլիոն 903 հազար 300-ը' միջազգային: Այդ կանչերից խոսակցությամբ ավարտվել են 7 միլիոն 795 հազար 300-ը:

 

2014 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանից եղել են հեռախոսային խոսակցությունների 34 հազար 600 միավոր պատվերներ, որոնցից 14 հազար 900-ը' միջքաղաքային եւ 19 հազար 700-ը' միջազգային: Պատվերների ամբողջ քանակից իրականացվել է ընդամենը 28 հազար 100-ը:

 

Վերջում նշենք, որ հեռագիրը դեռ կապի վերացած տեսակ չէ Հայաստանում, քանի որ 2014 թվականի առաջին 3 ամիսներին Հայաստանում ուղարկվել է 9 հազար հեռագիր, որոնցից 3 հազար 600-ը եղել են ներհանրապետական հեռագրերը, 5 հազար 400-ը' միջազգային: Միջազգային հեռագրերից էլ 3 հազար 500-ը ուղարկվել են ԱՊՀ երկրներ: